Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Յուրաքանչյուր հայի մահվամբ աղքատանում է Հայկական աշխարհն իր բազմազանության մեջ

Յուրաքանչյուր հայի մահվամբ աղքատանում է Հայկական աշխարհն իր բազմազանության մեջ
29.09.2025 | 12:02

Երբ խոսում ենք «Ազգային Մեծ Ռազմավարության» մասին, պետք է նկատի ունենալ, որ հիմքը Հայկական աշխարհն է։ Երկարաժամկետ նպատակներ սպասարկելու համար անթույլատրելի է Հայաստանը պարփակել «Հայաստանցի» սահմանման մեջ, այլ պետք է դիտարկել Հայկական աշխարհն իր ամբողջության մեջ։

Այս տեսանկյունից աշխարհում չկան լավ կամ վատ հայեր, փոխարենը կան վատ հայ կառավարիչներ, ովքեր չեն կարողանում մոբիլիզացնել, կազմակերպել գլոբալ հայկական ներուժը։ Յուրաքանչյուր հայ մարդ իր տեղում և իր դիրքում անչափ կարևոր օղակ է հայկական գլոբալ նպատակների իրագործման համար։

Անկախ նրանից, թե քաղաքական առաջնահերթություններից ելնելով ով ում է ատում, գլոբալ հայկական ներուժը նաև հզոր գործիք է իր բազմազանության մեջ...

Այս մտորումների առիթը Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, ռեժիսոր, հաղորդավար և մեր հայրենակից Տիգրան Քեոսայանի մահն էր։ Իշխանությունները, նրանց կցված «քաղաքական անիմաստ պերսոնաժները», Ռուսաստանը ատող մեր հայրենակիցները ինչքան էլ ատելություն տարածեն, միայն ի վնաս հայկական գլոբալ շահերի է։ Յուրաքանչյուր հայ իր տեղում աննման գանձ է, եթե գիտենք թե «ի՞նչ ենք ուզում, ե՞րբ ենք ուզում և ինչպե՞ս ենք ուզում»:

Իշխանության սրբազան պարտականությունը հենց Հայաստանից դուրս ապրող հայության ներուժի համախմբումն է, եթե անգամ պետք է ստիպված լինի վարքագիծ ու խոսույթ փոխել, այլ ո'չ թե Հայաստանը թշնամացնել սեփական զավակների հետ... դա միայն թշնամին կարող էր անել։

Ցավում եմ Տիգրան Քեոսայանի մահվան համար։ Յուրաքանչյուր հայի մահվամբ աղքատանում է Հայկական աշխարհն իր բազմազանության մեջ։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6734

Մեկնաբանություններ